Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Չինաստանի Ուհան քաղաքից տարհանվել է Հայաստանի մեկ քաղաքացի

05.02.2020, 12:48
Չինաստանից Հայաստանի քաղաքացի է տարհանվել
Չինաստանի Ուհան քաղաքից տարհանվել է Հայաստանի մեկ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/Երեկ՝ փետրվարի 4-ին, Չինաստանի Ուհան քաղաքից տարհանվել է Հայաստանի մեկ քաղաքացի: Նա տեղափոխվել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասվում է ԱԳՆ-ի Facebook-յան էջում կատարված գրառման մեջ:

Գրառման մեջ ասվում է նաև, որ տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Հուբեյից կտարհանվի 147 մարդ՝ Ռուսաստանի, ԵՏՄ երկրների և Ուկրաինայի քաղաքացիներ: Այս մասին հայտնել է Ինտերֆաքսը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ 147 տարհանվող մարդկանցից 10-ը Բելառուսի քաղաքացիներ են, 3-ը՝ Ղազախստանի և մեկական Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Տարհանված քաղաքացիներին կտեղափոխեն Ռուսաստանի Տյումենի մարզ, որտեղ նրանք կմնան 14 օր կարանտինի մեջ: Դրանից հետո, ցանկացողներին կտեղափոխեն այլ երկրներ՝ ըստ նրանց ցանկության:-0-