Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում
03.12.2024,
17:40
Երթևեկի փոփոխություն՝ Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:
Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների փողոցների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի: