Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
26.11.2024,
11:02
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է, որ հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։