Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի համավաճարակի պատճառով. ՀՀ փոխվարչապետ

21.01.2021, 11:12
Ռուսաստանը 2020թ.–ի մարտի 30–ից ժամանակավորապես փակել է պետական սահմանը կորոնավիրուսի պատճառով
Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի համավաճարակի պատճառով. ՀՀ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի համավաճարակի պատճառով, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ։

Նա տեդեկացրեց, որ ավելի վաղ փորձ է արվել լուծել այս հարցը ԵՏՄ–ի շրջանակում, որը, սակայն, չի պսակվել հաջողությամբ։

«Մենք ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք որոշում, որը հնարավորություն է տալիս սահմանել երկկողմ ազատ սահմանի սկզբունք մեր բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն կորոնավիրուսի թեստի արդյունքներ կամ արդեն հիվանդացել են», – ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է այս կարգը դեկտեմբերի 27–ին, հիմա հերթը ռուսական կողմինն է։ Գրիգորյանը ենթադրեց, որ այդ որոշումը Ռուսաստանում ուժի մեջ կմտնի արդեն առաջիկա օրերին։

«Մեխանիզմը ենթադրում է միասնական թվային լուծում։ Այսինքն, անձը լաբորատոր հետազոտություններից հետո ստանում է տոմս ձեռք բերելու և սահմանը հատելու «կանաչ լույս» ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում», – ասաց նա։

Ռուսաստանը 2020թ.–ի մարտի 30–ից ժամանակավորապես փակել է պետական սահմանը կորոնավիրուսի պատճառով։ Չնայած որ արգելքը հանվել էր որոշ երկրների համար, Հայաստանից Ռուսաստան թույլատրվում էր մուտք գործել միայն ՌԴ քաղաքացիներին, կացության իրավունք ունեցող անձանց և բուժման կարիք ունեցողներին։–0–