Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանում բանակից տարկետում հնարավոր կլինի ստանալ 17 տարեկանից

03.10.2019, 15:08
Հայաստանում բանակից տարկետում հնարավոր կլինի ստանալ 17 տարեկանից։
Հայաստանում բանակից տարկետում հնարավոր կլինի ստանալ 17 տարեկանից

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել փոփոխություններ կատարել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու կարգում։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոփոխություններով առաջարկվում է տարկետում տրամադրել 17 տարեկանից։

Նախարարը նշեց, որ այս պահին, եթե ուսանողն ընդունվել է միջազգային բուհ և լրացել է նրա 17 ու կես տարին, նա չի կարող ստանալ տարկետում և լքել երկիրը` անգամ մեկ սեմեստր սովորելու համար, որպեսզի հետո վերադառնա ու ստանա պաշտոնական տարկետում։

«Փաստորեն փոփոխություններով մենք հնարավորություն ենք տալիս 17 տարեկան ուսանողներին ստանալ տարկետում, ընդ որում միայն փաստաթղթերի հիման վրա, առանց լրացուցիչ հարցազրույց անցնելու», – ասաց Հարությունյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին մտահոգություն հայտնեց առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք հակասում են օրենքին, քանի որ տարկետում կտրամադրվի 18 տարին չլրացած քաղաքացիներին։

«Խնդիրն այն է, որ զինապարտության, զորակոչի և տարկետման պարտավորություններն առաջանում են 18 տարեկանից։ Ստացվում է, որ քաղաքացիների այս կատեգորիան չի հասել անհրաժեշտ տարիքի, չի անցնի բուժզննում և կստանա տարկետում», – ասաց Տոնոյանը։

Սակայն ինչպես նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արդարադատության նախարարությունը խնդիրներ չի տեսնում օրենսդրությունում և իրավական կարգավորումներում։–0–