Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե «Ryanair»–ն այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան

08.12.2020, 16:57
Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե «Ryanair»–ն այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան
Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե «Ryanair»–ն այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել է լուրերն այն մասին, թե «Ryanair» լոուքոսթերը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան։

«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է կոմիտեի Facebook–յան էջում։

Նշվում է, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

Կոմիտեից հայտնեցին, որ «Ryanair» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։

Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում։

«Ավիաընկերությունը երբևէ չի հայտնել դեպի ՀՀ թռիչքների իրականացման դադարեցման մասին և պատրաստ է վերսկսելու թռիչքները դեպի ՀՀ համավարակի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման և դրա հետ կապված գործող սահմանափակումների վերացման պարագայում», – հայտնում է կոմիտեից։

Իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը Միլան–Երևան առաջին չվերթն իրականացրել է հունվարի 14–ին։–0–