Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Իտալիայից մեր քաղաքացիների վերադարձի մասին

15.03.2020, 18:14
Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Իտալիայից մեր քաղաքացիների վերադարձի մասին
Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Իտալիայից մեր քաղաքացիների վերադարձի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /ԱՌԿԱ/․ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

«Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։-0-