Մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին
26.12.2024,
12:54
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
«Վարույթի շրջանակներում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք»,- նշեցին կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: