Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Քաղաքացիական ավիացիան հայտնում է Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքների վերաբացման մասին

11.09.2020, 20:48
Քաղաքացիական ավիացիան հայտնում է Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքների վերաբացման մասին
Քաղաքացիական ավիացիան հայտնում է Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքների վերաբացման մասին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերաբացվում են Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքները։

Ինչպես հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից», – նշվում է կոմիտեի Facebook–յան էջում:

Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:

«Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով», – հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

Նշենք, որ այսօրվանից Հայաստանի ամբողջ տարածքում մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը հայտարարվել է կարանտին։–0–