Քաղավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու հայտ է ստացել
24.12.2021,
20:39
FLYONE ARMENIA ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար:
Այս մասին հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանին:
«Մենք հայտը ստացել ենք երեկ օրվա վերջում, այն քննարկման փուլում է»,- նշել է նա՝ դժվարանալով նշել որոշման ընդունման ժամկետները:
Ինչպես պարզաբանել է Աղաբեկյանը, ցանկացած ավիաընկերության ցանկացած հայտ անցնում է մի շարք ընթացակարգեր հատուկ ձևաչափերում, իրականացվում են ստուգումներ Քաղավիացիայի կոմիտեի վարչությունների մակարդակում:
«Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են մեր չափորոշիչներին, ավիաընկերությունը ստանում է թույլտվություն: Չեմ կարող հստակ ասել, թե որքան կտևի այս գործընթացը», - ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ այլ ավիաընկերություններից կոմիտեն չի ստացել Հայաստանից Թուրքիա թռիչքների իրականացման թույլտվություն ստանալու հայտեր:
FLYONE ARMENIA-ի Տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն ուրբաթ aysor.am-ին հայտնել է, որ ավիաընկերությունն ավելի վաղ նմանատիպ հայտ է ներկայացրել թուրքական ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և մտադիր են չարտերային չվերթեր գործարկել դեպի Երևան:
Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայիսմայօղլուին, հայտնել են, որ 2,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կվերսկսեն փոխադարձ չվերթերը: Նախարարի խոսքով, թռիչքներն իրականացնելու է Pegasus Airlines ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները:-0-