Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1–ը երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի թույլտվությունը

02.03.2021, 13:52
ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1–ը երկարաձգել է «Ճամփորդիր առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառման ժամկետը
ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1–ը երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի թույլտվությունը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1–ը երկարաձգել է «Ճամփորդիր առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառման ժամկետը, որից անհրաժեշտ է օգտվել ՌԴ պետական սահմանը հատելիս։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, գրում է «Վեդոմոստին»։

«Եվրասիական տնտեսական միության կազմում ներառված պետությունների քաղաքացիները կարող են ավելի դյուրացված կարգով մուտք գործել Ռուսաստան Հայաստանի և Բելառուսի տարածքով` օգտվելով «Ճամփորդիր առանց COVID-19» հատուկ բջջային հավելվածից», – նշվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ հավելվածի միջոցով դյուրացվում է ԵՏՄ պետությունների բնակիչների տեղափոխման գործընթացը երկրների միջև, միաժամանակ ապահովվում է գործող պահանջների պահպանումը։ Ավելի լավ հավելվածից օգտվելու ժամկետը սահմանվել էր մինչև 2021թ.–ի մարտի 1–ը։

Ռուսաստանը փետրվարի 15–ից վերսկսել է ավիահաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Դրանից առաջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ այն մասին, որ Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կկարողանան սահմանը հատելիս ներկայացնել կորոնավիրուսի թեստի արդյունքները «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի միջոցով։–0–