Ryanair-ը հունիսից կգործարկի Երևան–Պաֆոս–Երևան չվերթը
07.02.2020,
21:10
Ryanair–ի Երևան- Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս (Կիպրոս) -Երևան երթուղով, նշվում է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook–յան էջում։
«Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք:
Ryanair խոշորագոււյն լոուքոսթերը հոկտեմբերի 16–ին հայտարարեց Երևանից Եվրոպա ուղիղ չվերթերի գործարկման մասին` դեպի Հռոմ և Միլան` 2020 թվականի հունվարից, իսկ Բեռլին` 2020 թվականի ամռանից։ Հաջորդ տարվա ամռանը ծրագրվում է չվերթ բացել Գյումրիից Մեմինգեն։ Ryanair գլխավոր գրասենյակը Դուբլին կոմսության Սորդսում է, ընկերության ավիապարկում կա 500 ինքնաթիռ։ -0-