Երևան–Սևան ճանապարհին երթևեկության ժամանակավոր փոփոխություն է նախատեսված
14.07.2022,
12:15
Երթևեկությունը ժամանակավոր դադարեցվելու է Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Երթևեկությունը ժամանակավոր դադարեցվելու է Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ։
Երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։–0–