Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը բացառում է իր պաշտոնավարման ժամանակահատվածում ոլորտում չարաշահումների հնարավորությունը

02.10.2012, 16:05
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում կենսաթոշակային ոլորտում չարաշահումները բացառված են։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում կենսաթոշակային ոլորտում չարաշահումները բացառված են։

Մեկնաբանելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության հետ կապված միջադեպը, մասնավորապես այն փաստը, որ այդ ժամանակահատվածում Ասատրյանը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը, նախարարն ընդգծեց, որ այդ պահին նախարարության և Ապահովագրության պետական ծառայության միջև հետադարձ կապը թույլ է եղել։

«Նախարարությունը կառուցվածքից հաշվետվություններ և հայտարարություններ է ստացել ընդամենը մեկ կիսամյակի դիմաց, տեղեկատվական բազան հին և անկատար է եղել»,– ասաց նա։

Ըստ Ասատրյանի` նոր կենտրոնացված տեղեկատվական բազայի ձևավորումից հետո նման իրավիճակնեը բացառված են, քանի որ նոր բազայում գրանցվում է ողջ տեղեկատվությունը, և ոչ մի անձ, ով խախտում է կատարել, չի կարող դա աննկատ անել։

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունը շարունակում է Հայաստանում նշանակման գործընթացում չարաշահումների և կենսաթոշակների վճարման վերաբերյալ քրեական գործով, որով, ըստ վերջին տվյալների` 28 մարդ է հետաքննվել։

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այդպես էր կոչվում Սոցիալական ապահովության պետական ծառայությունը) ղեկավար Վազգեն Խաչիկյանը 2010թ.–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Հեռացման պաշտոնական պատճառները չեն նշվել, սակայն հայկական ԶԼՄ–ներում ակտիվորեն քննարկում էին Խաչիկյանի հրաժարականի հնարավորությունը` նշելով, որ Վերահսկիչ պալատը սոցիալական ապահովագրության ծառայությունում բազմաթիվ խախտումներ և չարաշահումներ էին հայտնաբերել։

Դրանից հետո ծառայությունում ստուգումներ անցկացնող ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ տեսչությունը նույնպես կոպիտ խախտումների մի ամբողջ փաթեթ էր հայտնաբերել։ Մասնավորապես հայտնաբերվել էր «մեռած հոգիների» մեծ ցուցակ` մոտ 60 հազար մարդ, ովքեր արդեն մահացել են կամ վաղուց լքել են Հայաստանը, սակայն շարունակել են կենսաթոշակ ստանալ։


Տվյալ պահին Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ –0–