Հնարավոր է` 2025թ.–ին Հայաստանի բնակչության թիվն անգամ 2 միլիոնի չհասնի. սոցիոլոգ
17.06.2013,
17:24
Հնարավոր է` 2025–2030թթ.–ին ՀՀ բնակչության թիվն անգամ 2 միլիոնի չհասնի, երկուշաբթի հայտնեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հնարավոր է` 2025–2030թթ.–ին ՀՀ բնակչության թիվն անգամ 2 միլիոնի չհասնի, երկուշաբթի հայտնեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը։
2011թ.–ի մարդահամարի նախնական տվյալների համաձայն, Հայաստանում առկա բնակչության թիվը կազմում է 2 871 771 մարդ, իսկ մշտական բնակիչների թիվը`3 018 854։2001թ.–ի մարդահամարի տվյալների համեմատ, առկա բնակչության թիվը կրճատվել է 130 823–ով, իսկ մշտական բնակիչների թիվը` 194 157–ով։
«Ամբողջ աշխարհում միգրացիան նորմալ գործընթաց է համարվում։ Միաժամանակ Հայաստանում բնակչության արտագաղթը հասել է այնքան խոշոր ծավալների, որ հանրապետությունում այդ երևույթը պետք է բնութագրել ոչ թե որպես միգրացիա, այլ դեպոպուլյացիա»,– Հայաստանի միգրացիայի խնդիրներին նվիրված կլոր սեղանի շուրջ ասաց Պողոսյանը։
Իր խոսքը հաստատելու համար Պողոսյանը ներկայացրեց ՄԱԿ–ի համեմատական տվյալները, որոնց համաձայն` աշխարհում հաշվվում է շուրջ 250 մլն միգրանտ, ինչը կազմում է ամբողջ աշխարհի 7 միլիարդանոց բնակչության մոտ 3 տոկոսը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 3 մլն բնակչից ավելի քան 1 միլիոնը և նույնիսկ ավելին վերջին տարիներին արտագաղթել են, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվի 30 տոկոսը»,– նշեց նա։
Պողոսյանը նաև մտավախություն հայտնեց, որ հանրապետության բնակչությունն առաջիկա տարիներին կարող է կրճատվել ծնելիության նվազման և մահացության աճի պատճառով։
Վիճակագրության պաշտոնական տվյալների համաձայն, 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, Հայաստանում գրանցվել է ծնելիության 2,3 տոկոսանոց անկում։ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, 2012թ.–ին երկրում գրանցվել է 27514 մահվան դեպք, ինչը 1,6 տոկոսով պակաս է 2011թ.–ի նույն ցուցանիշից։
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Հայաստանում միգրացիայի բարձր մակարդակը նախևառաջ պայմանավորված է հանրապետության ծանր սոցիալտնտեսական պայմաններով։
«Սակայն նաև այլ, ոչ պակաս մեծ պատճառ կա` բարոյահոգեբանական գործոնը։ Մարդիկ կորցրել են ապագայի հանդեպ հույսը, հեռանկարներ չեն տեսնում, կորցրել են արդարության հանդեպ հավատը և երկրի համար կարևոր որոշումներ կայացնելու մասնակցության հնարավորությունը»,– նշեց նա` ավելացնելով, որ Հայաստանից բնակչության զանգվածային արտահոսքը հնարավոր է կանխել` վերականգնելով արդյունաբերական արտադրությունը հանրապետությունում։
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ վստահ է, որ բնակչության արտագաղթը պայմանավորված է ոչ թե բնակիչների բարդ սոցիալական պայմաններով, այլ դա իշխանությունների կողմից նպատակաուղղված քաղաքականություն է։
«Բոլոր փաստերը վկայում են, որ հանրապետությունում այսօր հանցավոր միգրացիոն քաղաքականություն է իրականացվում»,– ասաց նա։
Կլոր սեղանի մասնակիցները միակարծիք էին, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում հանրապետությունից արտագաղթը կանխելու ուղղությամբ և վստահություն հայտնեցին, որ երկրի ղեկավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։
Մայիսի 15–25–ն ընկած ժամանակահատվածում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի` 1000 չափահաս երևանցիների շրջանում անցկացրած հարցման համաձայն, Երևանի բնակիչների շուրջ 46 տոկոսը ցանկանում է արտագաղթել Հայաստանից։ –0–