ԵՏՄ երկրները նախատեսում են ստեղծել կառույց ավիացիոն պատահարները քննելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրները նախատեսում են ստեղծել կառույց ավիացիոն պատահարները քննելու նպատակով, չորեքշաբթի ասաց ՌԴ վարչապետԴմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Նախորդ նիստի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, քննարկվել է ավիապատահարների քննության թեման։ Մենք նախատեսում ենք ստեղծել անկախ միջազգային մարմին, որն օբյեկտիվ և անաչառ կքննի նմանատիպ միջադեպերը` հաշվի առնելով ԵՏՄ տնտեսությունների սերտ ինտեգրումը», – ասաց Մեդվեդևը։
Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Այս պահին կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։
Երևանում անցկացված նիստի ընթացքում ԵՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են ինֆորմատիզացիային, ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերական համալիրին, էներգետիկային և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։–0–