Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Եվրասիական շաբաթվա» մասնակիցները կողմ արտահայտվեցին ԵՏՄ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման երկրում բնակվելու իրավունք տրամադրելուն

25.10.2018, 20:04
Չնայած Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծմանը` Միության երկրների քաղաքացիները շարունակում են բախվել միգրացիոն և սոցիալական խնդիրների հետ։
«Եվրասիական շաբաթվա» մասնակիցները կողմ արտահայտվեցին ԵՏՄ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման երկրում բնակվելու իրավունք տրամադրելուն
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծմանը` Միության երկրների քաղաքացիները շարունակում են բախվել միգրացիոն և սոցիալական խնդիրների հետ։ Դրանք լուծելու համար ԵՏՀ–ում սկսել են մշակել ԵՏՄ` աշխատանքային երկարաժամկետ պայմանագրեր ունեցող քաղաքացիներին աշխատանքի տեղավորման երկրում ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունքի տրամադրման հարցի մշակումը։

«Եվրասիական շաբաթ» համաժողովում նախաձեռնությանը ներկայացրել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը։ Այդ մասին հայտնում են կազմակերպիչները։

«Այդ նախաձեռնության իրագործումը հնարավորություն կընձեռի պետմարմիններին ծրագրել աշխատողների ներգրավումը և օպտիմալացնել նրանց հաշվառումը։ Այդ քայլը նաև թույլ կտա կրճատել անօրինական արտագաղթը, բարձրացնել աշխատողի և նրա ընտանիքի բոլոր վճարումների ծավալը և զգալիորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` պետական ծառայությւոնների օգտագործման հասանելիության ընդլայնման հաշվին»,– նշեց ԵՏՀ ներկայացուցիչը։

Արտամոնովն ավելացրեց, որ բնակչության տեղաշարժման ավելացման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Ժամանակակից աշխարհում ընդունող հասարակության զարգացմանը հավելյալ ազդակ հաղորդող որակյալ կադրերի պայքար է մղվում։ 

«Պետությունների համակողմանի զարգացումն անհնար է առանց աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի։ ԵՏՀ նախաձեռնությունը կնպաստի հենց դրան, ինչպես նաև քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության մեծացմանը»,– ավելացրեց ԵՏՀ ներկայացուցիչը։

Բանավեճի մասնակիցները կողմ են առաջարկությանը։ Մասնավորապես, ինչպես ընդգծեց աշխատանքային միգրացիայի ոլորտի Փորձագետների և խորհրդատուների ««Աշխատանքային միգրացիա» միջազգային դաշինք» միության փորձագիտական խորհրդի նախագահ Նիկոլայ Կուրդյումովը, «նախաձեռնությունը միանգամայն հիմնավորված է, չէ՞ որ ԵՏՄ աշխատողները վճարունակ են և պահանջված»։ 

Փորձագետներն ուշադրություն հրավիրեցին նրան, որ ամբողջ աշխարհում բացում են սահմանները որակյալ մասնագետների համար։ Այսպես, օրինակ, ԱՄՆ գրին քարտն աշխատողներին մշտական բնակության, սոցիալական և տնտեսական պաշտպանության իրավունք է տալիս, ԱԽՕՏՀ–ի քարտը թույլ է տալիս առանց մուտքի արտոնագրի մշտական գործնական ուղևորություններ կատարել համաժողովի անդամ երկրներ։ Հետաքրքիր է նաև Եվրամիության փորձը։ Նրանից հետո, երբ այնտեղ ներդրվեց ԵՄ քաղաքացիության հասկացությունը, անդամ պետությունների բնակիչները կարողացան ազատ տեղաշարժվել, ապրել և աշխատել Եվրամիության ցանկացած երկրում։ 

Երրորդ երկրների քաղաքացիների համար ԵՄ–ում ներդրվել է, այսպես կոչված, «կապույտ» քարտ, որը հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Եվրամիության տարածքում։

Բանավեճի մոդերատորն ընդհանուր կարծիք արտահայտեց ԵՏՄ քաղաքացիների` աշխատանքի տեղավորման երկրում բնակվելու իրավունքն ամրագրող նորմատիվ անդրազգային իրավական ակտի նախապատրաստման անհրաժեշտության վերաբերյալ։ 

«Եվրասիական շաբաթ» համաժողովն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ԵՏՄ երկրների և ԵՏՀ–ի կողմից։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը հաստատվել է 2015 թ.–ի մայիսին` ԵՏՄ անդամ պետությունների 5 վարչապետերի որոշմամբ։ Միջոցառումը նպաստում է B2B և B2G կապերի հաստատմանը։ 

Համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2016 թ.–ի հոկտեմբերին «Բաց նորարարություններ» մոսկովյան միջազգային համաժողովի հարթակում։ Երկրորդ համաժողովն անցկացվել է 2017 թ.–ի օգոստոսին Աստանայում։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ` 46 պետություններից, այդ թվում` Վիետնամից, ԵՄ–ից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, ԱՄՆ–ից և Թուրքիայից։–0–