Հայաստանը ամենատարածված ուղղություն է ռուս զբոսաշրջիկների համար 2019 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ТурСтат վերլուծական գործակալությունը ներկայացրել է 2019 թ.-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից արտագնա տուրիզմի երկրների վարկանիշը:
ՌԴ զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան աճել են 19%-ով` մինչև 94 հազար 2019 թ.-ի առաջին երեք ամիսների ընթացքում` անցած տարվա նույն ժամակնակահատվածի համեմատ:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում թոփ 20 երկրների ցանկը 209 թ.-ի առաջին եռամսյակում ունի հետևյալ տեսքը` Աբխազիա (803 հազար ուղևորություններ), Ֆինլանդիա (731 հազար), Ղազախստան (528 հազար), Թաիլանդ (494 հազար), Չինաստան (484 հազար), Էստոնիա (389 հազար), Ուկրաինա (380 հազար), Թուրքիա (341 հազար), ԱՄԷ (316 հազար), Գերմանիա (307 հազար), Իտալիա (269 հազար), Լեհաստան (247 հազար), Վրաստան (208 հազար), Վիետնամ (189 հազար), Իսպանիա (146 հազար), Ադրբեջան (130 հազար), Լիտվա (121 հազար), Չեխիա (105 հազար), Ֆրանսիա (102 հազար) և Հայաստան (94 հազար). -0-