Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար
07.12.2016,
10:49
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության վրա:
Ընդ որում, անցակետը փակ է բեռնատարների համար:
Անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի):
ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ դեկտեմբերի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: -0-