Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի Հայաստանի աշխատանքային ներգաղթյալներին
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵՏՄ անդամ պետություններից ներգաղթած աշխատանքային միգրանտներին` դա է նախատեսում միության կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրման: Այժմ ներգաղթյալները վճարումներ են կատարում Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամում, սակայն կենսաթոշակ չեն ստանում: Այդ մասին հայտնում է РБК-ն:
ԵՏՄ անդամ պետությունների միջև Կենսաթոշակային ապահովման համաձայնագիրը նախատեսում է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և վճարումներ է կատարել Կենսաթոշակային հիմնադրամում, նրան կենսաթոշակ կվճարի նաև հայրենիք վերադառնալուց հետո: Համաձայնագրի նախագիծը հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության կողմից դեռ այս տարվա մարտին, իսկ մայիսի կեսերին Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՌԴ կառավարությանը կից Փորձագիտկան խորհրդի քննարկմանը՝ խնդրելով «հնարավորինս սեղմ ժամկետում» համաձայնեցնել այն:
Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ դեպոզիտարիումը կստանա գրավոր ծանուցում առ այն, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներն ավարտել են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են դրա`ուժի մեջ մտնելու համար:
«Նախատեսում է, որ համաձայնագիրը կստորագրվի աշնանը և կվավերացվի բոլոր անդամ պետությունների կողմից մինչև տարեվերջ», - հայտնել են նախարարությունից: ԵՏՄ անդամ պետություններն են` Ռուսաստանը, Բեառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը:
Նոր համաձայնագրի հիմնական սկզբունքն է` կեսաթոշակը կհետևի թոշակառուին: Անդամ տարբեր պետություններում ձեռք բերված ստաժը կգումարվի: Արդյունքում, ԵՏՄ մեկ անդամ պետությունում նշանակված կենսաթոշակը «կտեղափոխվի» թոշակառուի ԵՏՄ մեկ այլ անդամ պետություն տեղափոխվելու դեպքում:
Այդպես, եթե Ղազախստանի միգրանտը կենսաթոշակային տարիքի հասնելուց իրավունք է ստացել կենսաթոշակ ստանալ Ռուսաստանում, ապա անգամ Ղազախստան վերադառնալու դեպքում նրա թոշակը կշարունակի վճարել Ռուսաստանը: Եթե ՌԴ քաղաքացին ստացել է կենսաթոշակի իրավունք, սակայն տեղափոխվել է Հայաստան, ապա նրա կենսաթոշակը կշարունակի վճարել Ռուսաստանը:
Սակայն համաձայնագիրը չի տարածվի հետին ամսաթվով աշխատանքի ժամանակաշրջանի մինչև նրա ուժի մեջ մտնելը: Դա նշանակում է, որ ԵՏՄ անդամ պետության` մեկ երկրից մյուսը տեղափոխվող քաղաքացու կենսաթոշակի առաջին նշանակումը հնարավոր կլինի 2020 թ.-ից ոչ շուտ: Ընդ որում ռուսական ստաժի տևողությունը, որի համար կիրականացվի թոշակի արտահանձնում, 2020 թ.-ին կկազմի մեկ տարուց ոչ ավելի, 2021 թ.-ին. Երկու տարուց ոչ ավելի և այլն:-0-