«Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Armenia Digital Awards–ի միանգամից երեք անվանակարգերում
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Հայաստանում առաջին անգամ անցկացված Armenia Digital Awards մրցույթի միանգամից երեք անվանակարգերում։
«Լավագույն մեդիա կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նովոստի–Արմենիա»–ի կայքը՝ newsarmenia.am:
«Լավագույն սոցիալական մեդիա․ lifestyle կոնտենտով Տելեգրամ ալիք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ЕреваныЧ ալիքը։
«Լավագույն սոցիալական մեդիա․ լրատվական տելեգրամյան ալիք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Жизнь в Армении» ալիքը։
«Armenia Digital Awards առաջին մրցույթն ու մրցանակաբաշխությունը լավ անցան։ Կցանկանայի, որ լինեին նման հավես նախագծերի ավելի շատ կատեգորիաներ, քանի որ դիտարկելով նման նախագծեր՝ մենք սովորում ենք և մարդկանց հնարավորություն ենք տալիս սովորել միմյանցից», – «Նովոստի–Արմենիա»–ին ասաց E-Commerce&Digital Marketing Association–ի հիմնադիր և նախագահ, մրցույթի համահիմնադիր Եվգենի Միշչենկոն։
Նրա խոսքով, սկիզբը դրված է, և հաջորդ տարի «կլինի ավելի լավ»։
Միշչենկոն նշեց, որ ԶԼՄ–ների լավագույն կայքերը գնահատել են հասարակ օգտատերերը, որոնք գրանցվել են կայքում հայկական հեռախոսահամարներով։ Իսկ ինչ վերաբերում է լավագույն սոցիալական մեդիաներին, ապա դրանք գնահատվել են ինչպես հասարակ օգտատերերի, այնպես էլ ժյուրիի անդամների կողմից։
«Հաղթողներին կմաղթեմ կանգ չառնել, անընդհատ զարգանալ, ներդնել ինչ–որ նոր բան և գլխավորը՝ լսել և ստանալ հետադարձ կապ, քանի որ բոլորս աշխատում ենք մեր լսարանի համար։ Պետք է այնպես անել, որ լսարանին հետաքրքիր լինի մեզ հետ, որպեսզի կարողանանք զարմացնել նրան», – ասաց Միշչենկոն՝ չբացառելով, որ հաջորդ տարի կարող են լինել նոր անվանակարգեր։
«Նովոստի–Արմենիա»–ի տնօրեն Գալինա Դավիթյանը շնորհակալություն հայտնեց Armenia Digital Awards–ի կազմակերպիչներին մրցույթի անցկացման նախաձեռնության համար։
«Ոգեշնչում է, որ մեր օգտին են քվեարկել ինչպես ժյուրիի անդամները, այնպես էլ սովորական օգտատերեր։ Սա աներևակայելի մոտիվացնող է անձնական աճի տեսանկյունից: Նշանակում է, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ, դա մեր ամբողջ թիմի աշխատանքն է։ Ցանկանում ենք, որպեսզի կազմակերպիչների նպատակներն իրագործվեն և վայելեն ինտերնետ հանրության աջակցությունը», – ասաց Դավիթյանը։
Armenia Digital Award–ի մասին
Հանդիսավոր մրցանաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է Երևանում սեպտեմբերի 27–ին։
Armenia Digital Award-ը ստեղծվել է թվայնացման գործընթացում հայկական ընկերությունների և մասնագետների հաջողությունները նշելու համար։ Մրցույթին առաջադրվել են կայքեր, սոցիալական մեդիաներ, բջջային հավելվածներ, առցանց խանութներ, ստարտափեր։ Մրցույթի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ սովորական օգտատերերի ձայները։
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա» գործակալության մասին
«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի տեղեկատվական դաշտում աշխատում է 2005 թվականից և մեդիա շուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայաստանյան լրատվամիջոցների մեջ ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից է և ներկայումս ունի տարեկան ավելի քան 10 միլիոն այցելություն: Ունի նաև ավելի քան 140 հազար բաժանորդ Facebook-ում, որն ապահովում է օրական ավելի քան 250 հազար ընդգրկվածություն։ Ակտիվորեն զարգանում են «Novosti-Armenia» և «Novosti-Armenia Stories» YouTube-յան ալիքները, որոնք այս պահին ունեն ավելի քան 77 հազար բաժանորդ։ Գործակալությունն ունի նաև տելեգրամյան ալիքների խոշոր ցանց։