Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի կառավարությունը սահմանել է 2015-2016 ուստարում բուհերի անվճար տեղերի թիվը

16.04.2015, 20:01
Հայաստանի կառավարությունը  սահմանել է 2015-2016 ուստարում բուհերի անվճար տեղերի թիվը։
Հայաստանի կառավարությունը սահմանել է 2015-2016 ուստարում բուհերի անվճար տեղերի թիվը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը  սահմանել է 2015-2016 ուստարում բուհերի անվճար տեղերի թիվը։

Ներկայացնելով հարցը` Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ 2015-2016 ուստարում բակալավրիատի համակարգում նախատեսվել է 19 հազար վճարովի տեղեր առանց տարկետման իրավունքի։
 
«2015-2016 ուստարվա բակալավրիատի պետպատվերի շրջանակում նախատեսվել է 2103 անվճար տեղ տարկետման իրավունքով. 137 տեղ` առանց պետֆինանսավորման, բայց տարկետման իրավունքով և 258 անվճար տեղ առանց տարկետման իրավունքի»,– ասաց Աշոտյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ բակալավրիատում պետպատվերի շրջանակում տեղերի մոտ 10 տոկոսը նախատեսված է Հայաստանից զորացրված պատանիների համար, նրանց համար նախատեսված են նաև տեղեր մագիստրատուրաներում և ասպիրանտուրաներում։

Ըստ նրա, մագիստրատուրայում սովորելու համար նախատեսված է 1715 տեղ պետպատվերի շրջանակում, միաժամանակ մագիստրատուրայում տեղերի թիվը բանակից զորացրվածների համար այս տարի կրկնապատկվել է և կկազմի 199։

«Բուհ ընդունվող դիմորդների մոտ 50 տոկոսը գալիս են մարզերից, կան նաև երեխաներ սոցիալական տարբեր խմբերից, ինչի հետ կապված տարեկան պետական օժանդակությունը և վճարովի ուսուցման զեղչեր են տրամադրվել սոցիալապես խոցելի խմբերի 2400 ուսանողի համար 2015-2016 թվականներին»,– ասաց Աշոտյանը։

Հայաստանում ներկայում գործում է 16 պետական և 35 ոչ պետական բուհ, ինչպես նաև մի քանի համալսարաններ միջպետական պայմանագրերի շրջանակում, այդ թվում` Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանի ֆրանսիական համալսարանը։ -0-