Հայաստանցի աշխատանքային միգրանտները կարող են ՌԴ–ում անվճար բուժվել. Սկվորցովա
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից ժամանած աշխատանքային միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները Ռուսաստանում կստանան ամբողջական բժշկական ապահովագրություն, երեքշաբթի ասաց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան Երևանում Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի բացման ժամանակ։
«Համաձայնագիրն արդեն ստորագրվել և հավանության է արժանացել Ռուսաստանի կողմից։ Հիմա այն պետք է ուսումնասիրի հայկական կողմը, և մենք աջակցության հույս ունենք։ Միջազգային համաձայնագրի շրջանակում ՌԴ–ում աշխատող օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ անվճար բուժօգնություն», – հայտարարեց Սկվորցովան ու հավելեց, որ միգրանտները կարող են օգտվել նույն բժշկական ծառայություններից, ինչ ՌԴ քաղաքացիները։
Սկվորցովայի խոսքով, աշխատանքային միգրանտները Ռուսաստանում կարող են օգտվել շտապօգնության և անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններից։
Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովը մեկներկել է Երևանում սեպտեմբերի 26–ին։ Համաժողովի ընթացքում հայ և ռուս մասնագետները Երևանում քննարկել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։–0–