Ժամանակավոր կսահմանափակվի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների երթևեկը (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ժամանակավոր կսահմանափակվի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների երթևեկը։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Yerevan Color Run–ն անցկացվում է քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» միջոցառման շրջանակում` Run Armenia նախագծի նախաձեռնությամբ։
Այս տարի Գունազարդ վազքից ստացված միջոցների մի մասը ուղղվելու է Երևանում Street Workout-ի մասնագիտացված սպորտային մարզահրապարակի կառուցմանը, որտեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները, մյուս մասը` Իջևան–Բերդ ավտոճանապարհի 34 կիլոմետրանոց հատվածի կառուցմանը։–0–