Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա բուհերի ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը

05.02.2015, 19:18
ՀՀ կառավարությունը հաստատել է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը:
  
Հայաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա բուհերի ուսանողներին  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հաստատել է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը:
 
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այդ որոշումը համապատասխանում է զինապարտության մասին օրենքի դրույթներին և նախատեսում է բոլոր հարցերի և դեպքերի կարգավորում` բոլոր պարտադիր ծրագրերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակում բոլոր սովորողներին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու համար։

«Սա շատ կարևոր որոշում է, որը թույլ կտա կրճատել ռիսկերը»,- իր հերթին նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նախատեսվում է, որ տարկետում կտրամադրվի` հաշվի առնելով բուհի վարկանիշը, որտեղ սովորում է ուսանողը`արվեստի, մշակույթի, կրոնի, թռչող սարքերի ուսումնասիրմամբ զբաղվող ոլորտներում ուսանելու դեպքում։ Տարկետման հնարավորություն կստանան Հայաստանի կողմից տրամադրված քվոտաներով Ռուսաստանի դիվանագիտական բուհերում սովորող ուսանողները։

Կարգով նախատեսված է, որ արտերկրում ուսման տեղերի համալրման մրցույթների բոլոր մասնակիցներին տարկետում կտրամադրվի մինչև հուլիսի կեսը, ինչից հետո մինչև ձմեռային զորակոչը տարկետում կստանան միայն այն ուսանողները, ովքեր բուհեր կընդունվեն։ Վերջիններս մինչև նոյեմբերի 10–ը Հայաստանի կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնեն բուհից ընդունելության և ուսման մեկնարկի տեղեկանք, որի հիման վրա 10–օրյա ժամկետում նրանց կտրամադրվի տարկետում Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Ուսման բոլոր հաջորդ տարիներին մինչև սեպտեմբերի 30–ն ուսանողները պետք է հաջորդ կուրս տեղափոխվելու, ուսման և բուհում առաջադիմության մասին տեղեկանք ներկայացնեն ինչպես Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, այնպես էլ բնակության վայրի մարզային զինկոմիսարիատ։ Միաժամանակ, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն իրավունք է վերապահում իրեն հարցումներ կատարել հայ ուսանողների առաջադիմության և ուսման վերաբերյալ։ Բուհից դուրս մնալու կամ ցածր առաջադիմության դեպքում ուսանողները պարտադիր զինվորական ծառայությունից չեն ազատվի։

Նախարարության տվյալներով, միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը 2012-2014 թվականներին արտերկրյա բուհեր է ուղարկել 710 ուսանողի, որոնցից 588–ը` արական սեռի ներկայացուցիչներ։ -0-