Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, այժմ նա հետազոտություն է անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում

06.11.2013, 13:53
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է և տվյալ պահին նա հետազոտություն է անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով Բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանին։

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, այժմ նա հետազոտություն է անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է և տվյալ պահին նա հետազոտություն է անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով Բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանին։

Հոկտեմբերի 20–ին, ուշ երեկոյան Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը և ևս վեց ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից երկուսը մահացել էին։

Տուժածների թվում էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով վիրահատվել էր։ Բժիշկները հեռացրել էին նրա  փայծաղն ու կարել լյարդի պատռվածքները։ Պետրոսյանը նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։

Այս փաստով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3 կետի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել մարդու մահվան), որը 4–6 տարի ազատազրկում է նախատեսում։

Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, որը երկու մարդու կյանք է խլել։ Սակայն առողջական վիճակի վատացման հետ կապված` չորեքշաբթի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Վարդան Պետրոսյանը քիչ առաջ է տեղափոխվել մեր Բժշկական կենտրոն, և տվյալ պահին նրան հետազոտում են»,– ասաց Հունանյանը։ Միաժամանակ նա ավելացրեց, որ մնացած մանրամասները կհայտնի ավելի ուշ։

Վարդան Պետրոսյանը հանրաճանաչ դարձավ 80–ականների վերջին, երբ սկսնակ թատերագիր Վահրամ Սահակյանի հետ միասին ստեղծեց «Ոզնիներ» կատակերգական թատրոն–ստուդիան։ 90–ականներին դերասանը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը Ռոբեր Օսեյնի գլխավորած «Մարինյի» թատրոնում։

Երևանում Պետրոսյանի բեմադրություններն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։–0–