Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ռուսաստանը կաջակցի ՌԴ–ում մասնաճյուղերի ստեղծման հարցում հայկական բուհերի նախաձեռնությանը. նախարար

14.05.2015, 13:11
Ռուսաստանի տարածքում հայկական բուհերի մասնաճյուղերի ստեղծման նախաձեռնություններն աջակցություն կստանան, հինգշաբթի հայտարարեց ՌԴ ԿԳ նախարար Դմիտրի Լիվանովը։
Ռուսաստանը կաջակցի ՌԴ–ում մասնաճյուղերի ստեղծման հարցում հայկական բուհերի նախաձեռնությանը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տարածքում հայկական բուհերի մասնաճյուղերի ստեղծման նախաձեռնություններն աջակցություն կստանան, հինգշաբթի հայտարարեց ՌԴ ԿԳ նախարար Դմիտրի Լիվանովը։

«Ռուսաստանում չկա ոչ մի իրավաբանական կամ այլ սահմանափակում ՌԴ տարածքում հայկական բուհերի մասնաճյուղերի բացման համար։ Եթե հայկական ցանկացած բուհ հանդես գա նախաձեռնությամբ, մենք, իհարկե, այն կուսումասիրենք և կարծում եմ, որ պարտադիր կաջակցենք», – ասաց Լիվանովը Ռուս–հայկական սլավոնական համալսարանում «Նոր Եվրասիա» ամսագրի շնորհանդեսից առաջ։

Նա նշեց, որ նման կրթական ծրագրի նկատմամբ պահանջարկը շատ կարևոր է` ընդգծելով, որ հայերենի դասավանդմամբ դասարաններ են գործում Ռուսաստանի այն շրջանների և քաղաքների դպրոցներում, որտեղ շատ հայեր կան, որոնց համար հայերենը մայրենի լեզու է։–0–