Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Իտալիայի ավիացիոն ոլորտի աշխատակիցների գործադուլը կարող է հանգեցնել խափանումների Ryanair–ի աշխատանքում. Ռևազյան

13.01.2020, 14:35
Սպասվում են Իտալիայից չվերթերի ուշացումներ
Իտալիայի ավիացիոն ոլորտի աշխատակիցների գործադուլը կարող է հանգեցնել խափանումների Ryanair–ի աշխատանքում. Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Իտալիայի ավիացիոն ոլորտի աշխատակիցների գործադուլը կարող է հանգեցնել խափանումների Ryanair–ի աշխատանքում, որը գործարկում է Հռոմ–Երևան և Միլան–Երևան ուղիղ չվերթերը։

Այս մասին այսօր կազմակեպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Այսօրվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ կանոնավոր չվերթեր իրականացնելու ժամանակ։ Կարելի է միանշանակ ասել, որ սպասվում են Իտալիայից չվերթերի ուշացումներ», – ասաց նա։

«Ես կապ հաստատել եմ Ryanair-ի ղեկավարության հետ, սկզբից Հայաստանը դրել էին cancelation–ի (չեղարկում, խմբգր.) ցուցակի մեջ, բայց հիմա հանել են, բայց սպասվում են ուշացումներ գործադուլի պատճառով», – նշեց Ռևազյանը` կոչ անելով Քաղավիացիայի կայքին և իրենք կտեղեկացնեն փոփոխությունների մասին։

Իտալիայում հունվարի 11–25–ը կազմակերպվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի աշխատակիցների գործադուլ, ինչի հետևանքով մասնակի կաթվածահար է եղել Հռոմի, Բոլոնիայի և այլ քաղաքների օդանավակայանների աշխատանքը։–0–