Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը մեկնարկում է «Wink» վիդեո հավելվածը

12.12.2022, 09:37
Այսօր Հայաստանում Wink-ի հավաքածուն ներառում է ավելի քան 50000 ֆիլմեր, սերիալներ ու մուլտֆիլմեր։ Ավելին, ցանկը անընդհատ համալրվում է
«Ռոստելեկոմ Հայաստան»-ը մեկնարկում է «Wink» վիդեո հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ Հայաստան»-ը ամփոփում է 2022 թվականը բացառիկ ծառայության գործարկմամբ՝ հայաստանյան շուկա բերելով «Wink» վիդեո հավելվածը, որն իր մեջ  համատեղում է օնլայն կինոթատրոնի և ինտերակտիվ հեռուստատեսության գործառույթները։ Ռուսաստանում Wink-ը դինամիկ զարգանում է և 2022 թվականին դիտողների թվով մտել է առաջատար օնլայն կինոթատրոնների թոփ եռյակի մեջ, հաղորդում է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության մամուլի ծառայությունը։

Այսօր Հայաստանում Wink-ի հավաքածուն ներառում է ավելի քան 50000 ֆիլմեր, սերիալներ ու մուլտֆիլմեր։ Ավելին, ցանկը անընդհատ համալրվում է։ Ծառայությունը ներառում է նաև համերգներ, վավերագրական ֆիլմեր, կարաոկե, բլոգերների ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն: Wink-ի օգտատերերին հասանելի կլինի 130 հեռուստաալիք (եթերային և թեմատիկ), այդ թվում՝ ավելի քան 40 հայկական հեռուստաալիքներ։

Wink վիդեո հավելվածը հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն (ցանկացած մատակարարից): Բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոններով և պլանշետներով՝ բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքերով և համակարգիչներով՝ wink.am վիդեոպորտալից։ Այսպիսով, օգտատերերը եզակի հնարավորություն են ստանում դյուրին և հարմար կերպով ստանալ բարձրորակ բովանդակություն՝ անկախ գտնվելու վայրից և առանց լրացուցիչ սարքավորումների։ Մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է միացնել մինչև հինգ սարք, այսինքն՝ հավելվածը միաժամանակ հասանելի է ընտանիքի բոլոր անդամների գաջեթների համար։

Wink-ը հայաստանյան շուկա է մտնում «Wink», «Wink+more.tv» և «Wink 5-ը 1-ում» սակագնային փաթեթներով՝ սկսած ամսական 2500 դրամից։ Նաև գործում է հատուկ առաջարկ․ «Wink 5-ը 1-ում» փաթեթին միանալիս ծառայությունը առաջին 30 օրերի ընթացքում հասանելի կլինի ընդամենը 1 դրամով: Այս փաթեթը միավորում է հինգ հանրահայտ օնլայն կինոթատրոնների լավագույն բովանդակությունը և շատ ավելի ցածր գնով, քան դրանցից յուրաքանչյուրին առանձին բաժանորդագրությունը:

«Մեծ ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ ներկայացնել մեր նախաձեռնությունը, որը համարում եմ չափազանց կարևոր և նորարար Հայաստանում թվային ծառայությունների զարգացման տեսանկյունից։ Մշտապես ներդնելով նորարարական լուծումներ, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի դինամիկ անցումը թվային լուծումների՝ այսօր Ռոստելեկոմը հայ օգտատերերին է ներկայացնում Wink աննախադեպ վիդեո հավելվածը։ Առաջին հերթին Wink-ը հետաքրքիր և որակյալ բովանդակություն է՝ տասնյակ հազարավոր վարկանիշային ֆիլմեր և սերիալներ, ինչպես նաև հեռուստաալիքներ, կարաոկե և այլ լրացուցիչ ծառայություններ, ինչը վիդեո հավելվածը դարձնում է հետաքրքիր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Հայաստանյան շուկայում մենք գործարկում ենք Wink-ը մատչելի փաթեթներով՝ սկսած ամսական 2500 դրամից։ Մենք հավատում ենք, որ Wink-ն իր առավելությունների և նորարարական հնարավորությունների շնորհիվ կդառնա հեղափոխական առաջարկ հայաստանյան շուկայում՝ ամբողջությամբ փոխելով օնլայն կինոթատրոնների և ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը»,-ասաց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մենք ուրախ ենք, որ Ռոստելեկոմի առաջատար և արագ զարգացող թվային ծառայությունը մուտք է գործել նոր և հեռանկարային շուկա՝ առաջին անգամ մեկ այլ երկրում: Wink վիդեո ծառայությունը ճկուն է և կարող է ադապտացվել յուրաքանչյուր բաժանորդի պահանջներին, ուստի նրա հետ հարմար և հեշտ կլինի կազմակերպել հանգիստը: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում Wink-ի բովանդակության զարգացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն փաստին, որ այն դիտելու է նաև երիտասարդ սերունդը։ Պատահական չէ, որ մանկական և դեռահասների համար նախատեսված մուլտֆիլմերն ու ֆիլմերը միշտ առաջատար դիտումների ցանկում են։ Բայց, իհարկե, մենք նաև առաջարկում ենք ֆիլմեր ու սերիալներ բոլոր ճաշակի ու տարիքային խմբերի համար։ Գաղտնիք չէ, որ ռուսական կինոսերիալային արտադրության մեջ հայկական արմատներով գերազանց մասնագետներ են գործում, և նրանց լավագույն նախագծերը նույնպես ներկայացված են Wink-ում»,- նշեց Ռոստելեկոմի կորպորատիվ կենտրոնի «Wink» վիդեո ծառայության զարգացման տնօրեն Անտոն Վոլոդկինը։

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրեց Wink ապրանքանիշը Ռուսաստանում 2018թ.-ին՝ գործարկելով նոր մուլտիմեդիա հարթակ՝ մշակված մի խումբ ծրագրավորողների կողմից:
Ս

ա ընկերության կողմից նախորդող մի քանի տարիների ընթացքում մատուցվող IPTV և օնլայն կինոթատրոնի ծառայությունների զարգացման գործում հիմնովին նոր փուլ դարձավ:

Wink վիդեո հավելվածը տրամադրում է լրացուցիչ ծառայությունների առավելագույն փաթեթ՝ ներառյալ դիտման կառավարում (եթերի դադար, հետադարձ հեռարձակում, վերադարձ ծրագրի սկզբին, ծրագրերի պահպանում), ծնողական վերահսկողություն (բովանդակության դիտման սահմանափակում՝ կախված տարիքային նշագրումից), մուլտիսքրին (հնարավոր է մեկ բաժանորդագրությամբ միացնել մինչև 5 սարք) և այլն: Wink-ում հնարավոր է նախօրոք ներբեռնել սիրելի սերիալը կամ ֆիլմը և դիտել այն ավելի ուշ՝ նույնիսկ օֆլայն ռեժիմով:

Հայաստանում Wink վիդեո ծառայության հնարավորությունների, բովանդակության և բաժանորդագրությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել wink.am կայքում:  Wink վիդեո հավելվածի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rostelecom.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:-0-