Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԱԺ փոխխոսնակը կողմ է հանդես եկել մեղավորության կանխավարկածի մեխանիզմի կիրառմանը

18.02.2019, 15:44
Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կողմ է հանդես գալիս առանց մեղադրական դատական եզրակացության գույքի առգրավման մեխանիզմի կիրառմանը:
ԱԺ փոխխոսնակը կողմ է հանդես եկել մեղավորության կանխավարկածի մեխանիզմի կիրառմանը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կողմ է հանդես գալիս առանց մեղադրական դատական եզրակացության գույքի առգրավման մեխանիզմի կիրառմանը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Նրա խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում դա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այսինքն սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում:

«Կարծում եմ, որ պետք է գերակշռեն հասարակական իրավունքները, այլ ոչ թե անձնական տեղեկությունը և անձնական տվյալները»,- ասաց Նազարյանը:

Նրա խոսքով, տվյալ հարցում առաջնային է հանրային շահը, և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է բաց հայտարարագրի իր գույքը, որ հնարավոր լինի իրական հակակոռուպցիոն մեխանիզմներ իրականացնել:

Միաժամանակ նա նշեց, որ առաջին անգամ այդ առաջարկի մասին լսել է խորհրդարանի նիստում, և ավելացրեց, որ իր տեղեկություններով, իրավաբանները տարաձայնություններ ունեն այս թեմայով:

Ինչպես նշել է վարչապետը, այս մեխանիզմն անցումային արդարադատության տարր է: Նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ քաղաքացին պետք է բացատրի իր գույքը ստանալու աղբյուրը, և տվյալ դեպքում գործում է ոչ թե անմեղության, այլ մեղավորության կանխավարկածը: Եթե մարդը չի կարող ապացուցել, որ ձեռք է բերել գույքն օրինական ճանապարհով, ապա տվյալ գույքի ձեռքբերումը համարվում է անօրինական: -0-