Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Այսօր կազմակերպվել է հատուկ չվերթ դեպի Հնդկաստան. Ավինյան

31.03.2020, 11:39
Այսօր կազմակերպվել է հատուկ չվերթ դեպի Կալկաթա՝ Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների ՀՀ փոխադրման համար. Ավինյան
Այսօր կազմակերպվել է հատուկ չվերթ դեպի Հնդկաստան. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 31-ին կազմակերպվել է հատուկ չվերթ դեպի Կալկաթա, Հնդկաստան: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ և արտակարգ դրության ժամանակ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը:

«Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը»,- նշել է նա:

Ավինյանը հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:-0-