Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը աշխատանքի կվերցնի դպրոցականների և ուսանողների «Generation Z» ծրագրի շրջանակում

19.12.2016, 16:30
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բարձր դասարանի աշակերտների և ուսանողների համար «Generation Z» ծրագրի մեկնարկի մասին:

Beeline-ը աշխատանքի կվերցնի դպրոցականների և ուսանողների «Generation Z» ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բարձր դասարանի աշակերտների և ուսանողների համար «Generation Z» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում ընկերությունը կառաջարկի մասնակիցներին 4 ժամյա աշխատանքային օր, աշխատավարձ և եզակի հնարավորություն աշխատելու Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում:

Հաղորդագրության համաձայն, ծրագրի առաջին փուլում Beeline-ը հրավիրել է Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների ռեկտորներին և տնօրեններին` ծրագրի մանրամասները քննարկելու համար: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները կտրամադրեն լավագույն աշակերտների և ուսանողների ցանկը, որից հետո բիզնես խաղ մրցույթի հիման վրա կընտրվեն ծրագրի հաղթող-մասնակիցները, ովքեր տիրապետում են անհրաժեշտ հմտությունների:

Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն հանրապետության հինգ դպրոցների և հինգ ԲՈՒՀ-երի սաներ:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով, «Generation Z» ծրագիրը համահունչ է ընկերության «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարությանը, որի շնորհիվ ընկերությունը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը:

«Ծրագրի ապագա մասնակիցները գործնական միջավայրում կծանոթանան բիզնեսի աշխատանքային մոտեցումներին ու սկզբունքներին, որը թույլ կտա կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ինչպես նաև հնարավորություն` աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որպես նորարար ընկերություն` մեզ համար սա հիանալի առիթ է մեր աշխատակիցների շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը և կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր աշխատանքի շուկայում պայքար է մղվում տաղանդների համար: Յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է, որ իր մոտ աշխատեն վառ, նորարար և նպատակասլաց երիտասարդ աշխատակիցներ: Սակայն հատկանշական է, որ ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ աշխատել աճող սերնդի հետ, ովքեր տարբերվում են իրենց վարքագծով և առաջնահերթություններով: Մեր նպատակն է ներգրավել նոր Z սերնդի ներկայացուցիչներին՝ մեր ապագա հաճախորդներին և աշխատակիցներին, և միասին մշակել ապագայի արտադրանքը և ծառայությունները, որից կօգտվեն նրանք և նրանց երեխաները: Սա փոխշահավետ ծրագիր է, քանի որ մեր ընկերության և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը կօգնի երիտասադներին ծանոթանալ բիզնեսի հիմունքներին և նպատակներին, հասկանալ թե ինչ հմտություններ են պետք զարգացնել, որպեսզի նրանք դառնան մրցունակ շուկայում: Հուսամ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կանգնեցնել երիտասարդների արտահոսքը՝ տրամադրելով նրանց աշխատանք մեր երկրում», - նշել է նա:

Generation Z ծրագիրը կմեկնարկի է 2017թ-ի սկզբին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-