China Southern Airlines-ն առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք
10.07.2024,
12:07
Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Չինական China Southern Airlines ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք, հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանը:
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: