Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
30.04.2019,
11:34
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստն է մեկնարկել երեքշաբթի Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստն է մեկնարկել երեքշաբթի Երևանում։
Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ովքեր կքննարկեն ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։
Նիստի օրակարգում են ԵՏՄ թվային օրակարգի իրագործման, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, արդյունաբերական գործակցության, առևտրի, մաքսային համագործակցության և տնտեսության հարցեր։
Ծրագրվում է քննարկել «Արդյունաբերական կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագծի իրագործման ասպեկտները, անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքը։ -0-