Fly Arna-ն չվերթեր կիրականացնի դեպի Սանկտ Պետերբուրգ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի «Պուլկովո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 29-ից (բոլորը տեղական ժամանակով).
«Մոսկվայից և Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար և մատչելի ճամփորդել։ Սա նաև լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաև նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել և մեր ուղևորներին ապահովել ավելի հաճախ և առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:–0–