Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն հեռաբժշկության ոլորտում
24.06.2014,
14:14
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև երեքշաբթի Երևանում «ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև երեքշաբթի Երևանում «ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, իսկ հնդկական կողմից՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Հուշագրի շրջանակում հնդկական կողմի հատկացրած շուրջ 530 հազար դոլարով նախատեսվում է ներդնել հեռաբժշկության ժամանակակից սարքավորումներ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում և հանրապետության ինը մարզային բուժկենտրոններում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:
«Չնայած որոշ հայկական բուժհաստատություններ արդեն ունեն օտարերկրյա բուժկենտրոնների հետ համագործակցության որոշակի փորձ, մասնավորապես՝ ամերիկյան կլինիկաների հետ, հնդիկ գործընկերների հետ համագործակցությունը, որն ամրագրվեց այսօր ստորագրված հուշագրով, կդառնա միջպետական մակարդակի վրա իրականացվող փոխգործակցության առաջին փորձը», - ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Նա վստահություն հայտնեց, որ հայ և հնդիկ մասնագետների համագործակցությունը հեռաբժշկության ոլորտում կնպաստի Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը:
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ փոխնախարարը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել հեռաբժշկության ոլորտում համագործակցությունը նաև այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ:
Սուրեշ Բաբուն իր հերթին տեղեկացրեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բանակցային գործընթացը տևել է մոտ 2 տարի, այդ ժամանակահատվածում Հայաստան են այցելել հնդիկ մասնագետներ, ովքեր ծանոթացել են հանրապետությունում հեռաբժշկության ոլորտում գոյություն ունեցող ներուժի հետ:
Հուշագրով նախատեսվում է անցկացնել նաև կրթական ծրագրեր Հայաստանի բուժհաստատությունների անձնակազմի և տեխնիկական կազմի որակավորման բարձրացման համար:
Հեռաբժշկությունը բժշկության ուղղություն է, որը հիմնված է համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վրա մասնագետների միջև բժշկական տեղեկատվության փոխանակման համար ախտորոշման որակի բարձրացման և կոնկրետ հիվանդների բուժման նպատակով: -0-