Հայկական ավիաընկերությունները «սև ցուցակում են», նրանց արգելվել է թռնել ԵՄ երկրներ. քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանում է
02.06.2020,
23:33
Եվրահանձնաժողովը թարմացրել է ավիացիոն անվտանգության ցանկը, ըստ որի` Հայաստանում սերտիֆիկացված բոլոր ավիաընկերություններն իրավունք չունեն չվերթեր իրականացնել դեպի ԵՄ երկրներ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը թարմացրել է ավիացիոն անվտանգության ցանկը (EU Air Safety List), ըստ որի` Հայաստանում սերտիֆիկացված բոլոր ավիաընկերություններն իրավունք չունեն չվերթեր իրականացնել դեպի ԵՄ երկրներ, նշվում է ԵՄ–ի կայքում։
Նշվում է, որ Հայաստանում սերտիֆիկացված բոլոր ավիաընկերությունները հայտնվել են այդ ցանկում անվտանգության վերահսկողության գնահատումից հետո։ Որոշումն ընդունվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական վեց ավիաընկերությունների հետ լսումներից հետո։
ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը հայտարարել է, որ ԵՄ թռիչքների անվտանգության ցանկը պետք է օգտագործվի որպես գործիք, որը կօգնի ավիաընկերություններին և նշված երկրներին վերանայել և լավացնել թռիչքների չափանիշները։
«ԵՄ թռիչքների անվտանգության ցանկում հայկական փոխադրողների ներառելու որոշումն ընդունվել է Թռիչքների անվտանգության կոմիտեի անդամների միաձայն կարծիքի հիման վրա։ ԵՄ թռիչքների անվտանգության գործակալությանն կից հանձնաժողովը պատրաստ է համագործակցել և ներդնել Հայաստանում` թռիչքների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», – հայտարարել է Վալեանը։
Մասնավորապես, ցանկում ներառվել են «Aircompany Armenia», «Armenia Airways», «Armenian Helicopters», «Atlantis Armenian Airlines», «Atlantis European Airlines», «Mars Avia» և «Skyball» ավիաընկերությունները։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։
«Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում», – նշվում է կոմիտեի Facebook–յան էջում:
Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։
Ինչպես նշում են կոմիտեից, ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ:
Բացի այդ, սույն որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա:
«Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է», – նշվում է հաղորդագրության մեջ:
2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով:
ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշում է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»:
Իսկ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը ԵՄ պաշտոնական կայքում իր հերթին նշել է. «Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրում ունենալ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու գործում»:
ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամության մասին:
«Հարգելի՛ հայրենակիցներ, համոզված եղեք, որ միասնական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ բոլոր խնդիրները կլուծվեն», – նշում են կոմիտեից:–0–