Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

01.08.2019, 17:54
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի։
ՀՀ ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի։

«Ծրագրի շրջանակում առաջարկում ենք 181 մլն դրամ, որից մոտ 41 մլն դրամը նախատեսված է նախնական հաշվարկների, գեոդեզիական ուսումնասիրությունների, իսկ 140 մլն դրամը`սարքավորումներ գնելու համար», – ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ որոշվել է արագացնել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները` հաշվի առնելով ԵՏՄ–ի անդամ չհանդիսացող երկրներից ավտոմեքենաների ներկրման աննախադեպ աճը։

«Այսօր առկա ինչպես կադրային, այնպես էլ ենթակառուցվածքային հնարավորությունները թույլ չեն տա սպասարկել սպասվող աննախադեպ ծավալը, այդ պատճառով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` մենք շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը», – ասաց Անանյանը։–0–