Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Կալուգայի օդանավակայանն ամռանը կսկսի չվերթերի սպասարկում Հայաստանից

11.04.2016, 20:14
«Կալուգա» միջազգային օդանավակայանը ծրագրում է ուղևորատար օդանավեր ընդունել և ուղարկել Հայաստանից, Գերմանիայից, Սերբիայից և Չեռնոգորիայից, երկուշաբթի հայտնում է տարածաշրջանի կառավարությունը։
Կալուգայի օդանավակայանն ամռանը կսկսի չվերթերի սպասարկում Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կալուգա» միջազգային օդանավակայանը ծրագրում է ուղևորատար օդանավեր ընդունել և ուղարկել Հայաստանից, Գերմանիայից, Սերբիայից և Չեռնոգորիայից, երկուշաբթի հայտնում է տարածաշրջանի կառավարությունը։

«Առաջիկա գարնանը–ամռանն օդանավակայանը ծրագրում է սպասարկել վեց ավիաընկերությունների չվերթեր 15 ներռուսական և միջազգային ուղղություններով, այդ թվում` Երևան, Մյունխեն, Բրեմեն, Բելգրադ, Նիշ (Սերբիա) և Տիվատ (Չեռնոգորիա), Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Անապա, Սիմֆերոպոլ, Ուֆա, Նիժնի Նովգորոդ, Կազան, Վորոնեժ»,– ասվում է հաղորդման մեջ։

Մասնավորապես, օդանավակայանում կհայտնվեն «Կոմիավիատրանս», «Պոբեդա», «Ռուսլայն», «Յամալ», «Germania» և «Սարատովի ավիաուղիներ» ավիաընկերությունները։

 2016 թվականին օդանավակայանը ծրագրում է տեղափոխել ավելի քան 60 հազար ուղևորների։ 

«Կալուգա» օդանավակայանը սկսել է կանոնավոր չվերթեր սպասարկել 2015 թվականի հունիսի 16–ից։ Նախորդ տարի այստեղից մեկնարկել են չվերթեր դեպի Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի և Կրասնոդար, ինչպես նաև Կուլյաբ և Հուջանդ (Տաջիկստան)։ 

«Կալուգա» (Գրաբցևո) օդանավակայանը Մոսկվայից 190 կիլոմետր հեռավորության վրա է։ Այն նախատեսված է Airbus А319, Boeing 737-500 տեսակի օդանավերի և փոքր կարգի այլ օդանավեր ընդունելու համար։ 2015 թվականի օգոստոսին «Գրաբցևոն» միջազգայինի կարգավիճակ է ստացել։–0--