Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մասնավոր բժշկական բուհերը փակվելու վտանգի տակ են. թերթ

19.04.2019, 11:05
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մասնավոր բժշկական բուհերը փակվելու վտանգի տակ են. թերթ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը, գրում է «Ժոցովուրդ» թերթը։

Գրառման մեջ նշվում է, որ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: 
Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: 

Նշվում է, որ նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետա¬կան բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: 

Ի դեպ, պարբերականի հաղորդմամբ, մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում ԵՊԲՀ-ն բավականին խիստ մոտեցումներ ունի` մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել է 150 անձ, սակայն ընդունվել է 40-ը, 2018 թ. դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը: 

«Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 մարդ»,-գրում է թերթը: -0-