Հայաստանում միգրացիայի ցուցանիշները կազմում են մոտ 3 տոկոս և համադրելի են համաշխարհային ցուցանիշների հետ. փորձագետ
29.04.2014,
19:53
Հայաստանում միգրացիայի ցուցանիշները կազմում են 3 տոկոսից փոքր–ինչ ավել և համադրելի են համաշխարհային ցուցանիշների հետ, երեքշաբթի լրագրողներին ասել է փորձագետ Արամ Վարտիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միգրացիայի ցուցանիշները կազմում են 3 տոկոսից փոքր–ինչ ավել և համադրելի են համաշխարհային ցուցանիշների հետ, երեքշաբթի լրագրողներին ասել է փորձագետ Արամ Վարտիկյանը։
«Մենք գիտենք, որ աշխարհի բնակչության շուրջ 3 տոկոսը միգրանտներ են, նմանատիպ ցուցանիշներ են նաև Հայաստանում», – ասել է Վարտիկյանը «Միգրացիան գլոբալիզացված աշխարհում» համաժողովի շրջանակներում։
Նրա խոսքերով` դա չի նշանակում, որ նման ցուցանիշները չպետք է մտահոգություն առաջացնեն, քանի որ դրանք բարձր ցուցանիշներ են։
Գերմանացի պրոֆեսոր Լիդիա Փոթսն իր ելույթ ժամանակ նշել է, որ ողջ աշխարհում, տարբեր ուսումնասիրությունների տվյալների համաձայն, միգրանտ է 250 մլն մարդ կամ երկրագնդի բնակչության 3,2 տոկոսը։
Ներկայացված զեկույցների համաձայն` Հայաստանում միգրացիայի հիմնական տեսակը աշխատանքային միգրացիան է, իսկ հայ միգրանտների համար առավել հայտնի ուղղությունը Ռուսաստանն է։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (CRRC) ծրագրի մասնակից Զոֆիյա Բալդիգայի խոսքերով` դա, առաջին հերթին, պայմանավորված է լեզվի իմացությամբ։
2011–2012 թթ.–ի սեպտեմբեր–հունվարին CRRC–ն Հայաստանի տարածքում (քաղաքներում և գյուղական համայնքներում) ուսումնասիրություն անցկացրեց։ Հարցվածների 80 տոկոսը որպես երկիր, ուր նրանք կցանկանային մեկնել, նշել են Ռուսաստանը և միայն 9 տոկոսն է նշել եվրոպական երկրերը։ Հարցվածների միայն 6 տոկոսն է մեկնել երկրից կրթության և որևէ դասընթացների մասնակցելու նպատակով, և նրանցից միայն 7 տոկոսը կարող էր գրավոր կերպով հաստատել գիտելիքների ստացման փաստը հավաստագրերի կամ այլ փաստաթղթերի միջոցով։ Հարցվածների 35 տոկոսը, Բալդիգայի խոսքերով, հայտարարել են, որ արտասահմանում գտնվելու ժամանակ որևէ հմտություն ձեռք չեն բերել։
Հարցվածների 18 տոկոսը տեղեկացրել է արտասահմանում աշխատանքի բացասական փորձի մասին, որը հիմնականում կապված է լեզվի կամ խտրականության հետ, 1 տոկոսը տեղեկացրել է բռնության դեպքերի մասին։
«Սակայն չնայած այս ամենին, հարցվածների 68 տոկոսը արտերկրում աշխատանքի հետաքրքրվածության հարցին դրական պատասխան է տվել», – նշել է զեկուցողը։
Հարցման մասնակիցների թիվը չի նշվում։
Հայաստանի բնակչության թիվը 2014 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ, ԱՎԾ–ի տվյալներով, կրճատվել է 9,5 հազար մարդով` նախորդ տարվա սկզբի համեմատ։ Հունվարի 1–ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 017,4 հազար մարդ, որից 1 914,3 հազարը բնակվում է քաղաքներում, 1 103,1 հազարը` գյուղական համայնքներում։
Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն` 2012 թ.–ին հանրապետության հսկիչ անցակետերի միջոցով իրականացված արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 4 983,9 հազար (2012 թ.–ին` 4 426,6 հազար)։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում (առանց ինդենտիֆիկացման) երկիր կատարած մուտքերի թիվը կազմել է 2 476 350 (տարվա ընթացքում 12,9 տոկոսի աճ), իսկ ելքերի թիվը` 2 507 538 (12,2 տոկոսի աճ)։ Ուղևորաշրջանառության հաշվեկշիռը (մուտքերի և ելքերի տարբերությունը) կազմել է 31 188 հազար (27,1%–ի անկում)։ -0-