Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը Ղարաբաղի հարցով

09.10.2020, 15:30
Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը Ղարաբաղի հարցով
Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը Ղարաբաղի հարցով
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը Ղարաբաղի հարցով, ուրբաթ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Երևանում ԵՏՄ Միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին։
 
Այսօր Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները, որոնց մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

«Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղ գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ու արտգործնախարարների կողմից վերջին մի քանի օրն արված հայտարարություններին», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նիստի մասնակիցներին է ներկայացրել Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն` ընդգծելով, որ Հայաստանի համար այն ճակատագրական թեմա է։–0–