Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)

19.10.2020, 20:51
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. ՎԻԴԵՈ
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար:

«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել»,- նշել է վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք ինքն անձամբ պատրաստ է մեկնել Մոսկվա ՌԴ միջոնորդաթյամբ հանդիպելու Ալիևի հետ:

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա:

«Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»,- ընդգծել է նա:

«Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»,- հայտնել է վարչապետը:-0-