Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՊՆ. վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

29.09.2020, 08:29
ՊՆ. վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ
ՊՆ. վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ»,- նշել է խոսնակն իր Facebook-յան էջում:

Նրա խոսքով, մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։


Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման...

Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 28 сентября 2020 г.


Միաժամանակ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել:

«Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»,- նշել է նա իր Facebook-յան էջում: 


Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Понедельник, 28 сентября 2020 г.

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–