Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

VTB Gen-Z.ՎՏԲ-Հայաստան Բանկը ուսանողների և նորավարտների համար նախատեսված նոր նախագիծ է մեկնարկել

26.02.2020, 14:50
VTB Gen-Z. ՎՏԲ-Հայաստան Բանկը ուսանողների և նորավարտների համար նախատեսված նոր նախագիծ է մեկնարկել
VTB Gen-Z.ՎՏԲ-Հայաստան Բանկը ուսանողների և նորավարտների համար նախատեսված նոր նախագիծ է մեկնարկել
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում գործարկվել է նոր VTB GEN-Z նախագիծը, որը հնարավորություն կտա այն երիտասարդ մասնագետներին, ովքեր ավարտել են ԲՈՒՀ-ն ոչ ավելի քան 1 տարի առաջ կամ ԲՈՒՀ-երի վերջին կուրսի ուսանողներ են ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և անգնահատելի փորձ բանկային ոլորտում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ծրագիրը կտևի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն և կտիրապետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային հիմնական սկզբունքներին և գործընթացներին:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել մաստեր – կլասսեր Բանկի փորձառու ղեկավարների կողմից։

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն:

VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:-0-