Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի մեկ–երկու բուհերի տեղափոխումը Գյումրի կնպաստի քաղաքի առաջընթացին. նախարար

25.05.2015, 18:38
Երևանի մեկ–երկու բուհերի տեղափոխումը Գյումրի կխթանի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի զարգացումը, հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Երևանի մեկ–երկու բուհերի տեղափոխումը Գյումրի կնպաստի քաղաքի առաջընթացին. նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի մեկ–երկու բուհերի տեղափոխումը Գյումրի կխթանի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի զարգացումը, հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

«Հաշվի առնելով, որ 2016-2017 թվականներին Հայաստանի կառավարությունը կավարտի իր բոլոր պարտավորությունների իրականացումն աղետի գոտու վերաբերյալ, արդեն այսօր մենք պետք է սկսենք Շիրակի մարզի զարգացման ծրագրերի քննարկումը»,- ասաց Սարգսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։։

Ըստ նրա` խոսքը Երևանից Գյումրի մեկ–երկու բուհերի տեղափոխման մասին է և ևս մեկ բուհի` Աբովյան քաղաք։ «Այս առաջարկները նորություն չեն։ Հասկանալի է, որ տեղափոխումը հնարավոր չէ իրականացնել մեկ օրում... Երևանում ավելորդ կենտրոնացվածությունը խանգարում է Հայաստանի մյուս շրջանների զարգացմանը», – ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով` Գյումրին Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկն է և իրավունք ունի իր վրա վերցնելու մայրաքաղաքի որոշակի գործառույթները։ «Առավել ևս, որ «Երևան–Գյումրի» ավտոճանապարհի կառուցումից հետո մայրաքաղաքից Գյումրի կարելի է կլինի հասնել 45-50 րոպեում», – ասաց Սարգսյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, ենթադրվում է սկսել ճանապարհների բարեկարգումը  հենց Գյումրիում, մասնավորապես, կառուցել մոտ 5 կմ երկարությամբ մայրուղի քաղաքը շրջանցող ճանապարհով, ինչպես նաև խստացնել Կումայրի արգելոցի տարածքում բոլոր տիպի շինությունների նկատմամբ պահանջները։

Ավելի վաղ երկուշաբթի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի բուհերի տեղափոխման կոնկրետ ծրագրեր դեռ չկան, սակայն նախատեսվում է ավելացնել կրթական ծանրաբեռնվածությունը Գյումրիում և կառուցել ուսանողական կամպուս Աբովյան քաղաքում։ -0-