2022 թ.–ին Հայաստանի օդանավակայաններով փոխադրվել է մոտ 3,7 մլն մարդ
16.01.2023,
12:01
1 մլն 458 հազար 718 ուղևոր տեղափոխել է հայկական և ռուսական ավիաընկերությունների կողմից
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. 2022 թվականին Հայաստանի օդանավակայաններ ժամանող և մեկնող ուղևորների աննախադեպ թիվ է գրանցվել՝ 3 697 539 մարդ։ Այս մասին երկուշաբթի ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
«Դրանցից 1 մլն 458 հազար 718 ուղևոր տեղափոխել է հայկական և ռուսական ավիաընկերությունների կողմից։ Միայն հայկական ավիաընկերությունների կողմից տեղափոխվել է 916 հազար 524 ուղևոր, այլ երկրների ավիաընկերությունների կողմից` 1 միլիոն 322 հազար ուղևոր»,- ասաց նա։
Ուղևորների թվով ավիաընկերությունների առաջին տասնյակում են՝ FlyOne Armenia–ն (458,500 ուղևոր), Azimuthը, Աերոֆլոտը, Red Wings–ը, «Արմենիա»–ն, Utair–ը, Wizz Air–ը, Rossiya–ը, Fly Dubai–ը և Aegean–ը:–0–