Զբոսաշրջության միջազգային ինդուստրիան ՇԼԻՄՄԱ –ի երկրները նոր հեռանկարային ուղղություններ է համարում
05.11.2012,
20:18
Զբոսաշրջության միջազգային ինդուստրիայի գլխավոր դերակատարները նշել են այն նոր երկրները, որոնք այս տարի ամենահեռանակարային ուղղություններն են եղել, դրանք են` Թայլանդը, ԱՄԷ–ն, Կորեան, Չիլին, Նիգերիան ու Սինգապուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով World Travel Market 2012 Industry Report տարեկան զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Զբոսաշրջության միջազգային ինդուստրիայի գլխավոր դերակատարները նշել են այն նոր երկրները, որոնք այս տարի ամենահեռանակարային ուղղություններն են եղել, դրանք են` Թայլանդը, ԱՄԷ–ն, Կորեան, Չիլին, Նիգերիան ու Սինգապուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով World Travel Market 2012 Industry Report տարեկան զեկույցը։
Զեկույցը հրապարակվել է երկուշաբթի Լոնդոնում կայացած World Travel Market (WTM) պրոֆեսիոնալ ցուցահանդեսի ժամանակ։
Մեկ տարի առաջ WTM–ն նոր հապավում է սահմանել` ՇԼԻՄՄԱ, որը նշանակում է Շրի Լանկա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Մալայզիա և Արգենտինա և այս հապավման մեջ ընդգրկված երկրներին համարել է ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների գլխավոր մրցակիցը` զբոսաշրջության հեռանկարային լինելու և գրավչության առումով։
Ոլորտի պրոֆեսիոնալներն այս տարի ինդուստրիայի 1300 ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում նոր շուկաներ են առանձնացրել։ ՇԼԻՄՄԱ–ն շարունակում է կարևոր շուկա մնալ զբոսաշրջության ինդուստրիան զարգացնելու համար։ Հարցվածներն ամենից հաճախ նշել են Արգենտինան։
Փորձագետները նշում են Նիգերիան, որովհետև այս երկրում մեխ թափ է ստացել կինոարտադրությունը։
Հարավային Կորեան բարձրացել է սոցիալական կայքերի հաշվին, և զեկույցում նշվում է, որ K-Pop երաժշտական ոճը, որը հեղինակել է Psy անունովը ռեփերն իր Gangnam Style տեսահոլովակով, կօգնի երկրին ամրապնդել իր համաշխարհային վերելքը։
Արաբական Միացյալ Էմիրություններն էլ հրապուրիչ են դարձել ավիացիոն սեկտորի շնորհիվ։ Փորձագետները կարծում են, որ Չիլին բարձրանում է Լատինական Ամերիկայի ներուժի աճի շնորհիվ, իսկ Սինգապուրը` պրեմիում դասի ապրանք գնելու նպատակով այստեղ ժամանող չինացիների շնորհիվ։ Թայլանդն էլ «ուսապարկերով» զբոսաշրջիկների սիրելի վայրն է, քանի որ այստեղ հանգստանալը համեմատաբար էժան է։-0-