Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը

24.03.2022, 16:31
Նախօրեին սոցցանցերում մեծ իրարանցում էր առաջացել, օգտատերերը գրում էին, որ չվերթերի չեղարկման պատճառը Արևմուտքի պատժամիջոցներն են
 Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը:

Նշենք, որ նախօրեին սոցցանցերում մեծ իրարանցում էր առաջացել, օգտատերերը գրում էին, որ չվերթերի չեղարկման պատճառը Արևմուտքի պատժամիջոցներն են:

«Արմենիա ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի», - գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-յան իր էջում:

Նրա խոսքով, այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։

«Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար», - նշել է Խաչատրյանը։-0-