Դեպի Վիլնյուս և Վիեննա` Wizz Air–ի էժան ավիատոմսերն արդեն հասանելի են օնլայն ռեժիմով
16.12.2019,
14:38
Wizz Air–ը շաբաթական 2 անգամ չվերթ կիրականացնի դեպի Վիեննա և Վիլնյուս` 24,99 եվրոյով
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020թ.-ի ապրիլից կսկսի չվերթեր իրականացնել դեպի Վիեննա և Վիլնյուս: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
«Մենք կսկսենք մեր համագործակցությունը երկու ուղղություններով: Արդեն ապրիլից ծրագրվում է շաբաթական երկու չվերթ իրականացնել` Երևան-Վիեննա և Երևան-Վիլնյուս ուղղություններով»,- ասաց նա:
Ռադոն նաև հայտնեց, որ 24,99 եվրո արժողությամբ տոմսերն արդեն հասանելի են օնլայն ռեժիմով ամրագրման համար ընկերության կայքում, ինչպես նաև հավելվածում: Ռադոն հույս հայտնեց, որ շուտով Wizz Air-ը կկարողանա չվերթեր իրականացնել նաև այլ ուղղություններով:
«Մենք իրականացնում ենք ավիափոխադրումներ 130 ուղղություններով և պատրաստ ենք ընդլայնել, այդ թվում, Երևանից իրականացվող չվերթերը»,- ասաց Ռադոն` նշելով, որ ընկերությունը նոր ավիաղղությունների համար ձեռք է բերել նոր ինքնաթիռներ:
Wizz Air-ի տնօրենը նշեց, որ ավիաընկերության ծառայությունները հարմար են ինչպես մասնավոր բիզնեսի, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
«Ուղևորը վճարում է միայն այն ծառայությունների համար, որոնց կարիքն ունի: Եթե ուղևորին անհրաժեշտ չէ թռիչքի ժամանակ սնունդ, համապատասխանաբար նա չի վճարելու սննդի համար: Իսկ ուղեբեռի թույլատրելի քաշը կկազմի 10 կգ»,- ասաց նա:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հերթին հայտնեց, որ Wizz Air ընկերության կողմից չվերթերի իրականացման համար բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են և շուտով կստորագրվեն:
Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հիմնվել է 2003թ.-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Վեչեշում: Հիմնականում աշխատում է Կենտրոնական Եվրոպայի երկրներում` ունենալով բազա հետևյալ երկրների օդանավակայաններում` Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Սերբիա, Ուկրաինա, Լիտվա, Վրաստան, Մակեդոնիայի Հանրապետություն, Մոլդովա: Ավիապարկում կա ավելի քան 100 ինքնաթիռ: -0-